Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և մշակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում խախտումներով տրված հավաստագրերով ապրանքների հետկանչման մեխանիզմ: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահի հանձնարարականի համաձայն, անհրաժեշտ է, մի կողմից, այդպիսի ապրանքների գործողությունը դադարեցնելու կամ անվավեր ճանաչելու, շրջանառությունը կասեցնելու և դրանք շուկայից հանելու հնարավորություն։ Մյուս կողմից, ինչպես նշել Է նախագահը, անհրաժեշտ է բարձրացնել տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետությունը։
Պատասխանատու է նշանակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, նա կատարված աշխատանքի վերաբերյալ պետք է հաշվետվություն ներկայացնի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:
Մեկնաբանելով այս հանձնարարականը՝ տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սա հավակնում է դառնալ նոր «մահակ» մեր գլխին..., իսկ լուծումն աներկբա է՝ դիվերսիֆիկացիա և նորից դիվերսիֆիկացիա»:
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.23 | 0.11 |
![]() | 447.24 | 2.24 |
![]() | 516.87 | 2.19 |
![]() | 280.07 | 1.08 |
![]() | 25.87 | 0.03 |
![]() | 53.53 | 0.03 |
![]() | 479.21 | 1.63 |