
Արմինֆո. Հուլիսի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորին։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն ոլորտները (ներառյալ բարձր տեխնոլոգիաները, էներգետիկա, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսությունը և տուրիզմը), որտեղ հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացում։
Գոթիե Ռիկորը վերահաստատել է ֆրանսիական գործարար համայնքի պատրաստակամությունը՝ առավել ակտիվ ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ և դիտարկել նոր ներդրումային նախաձեռնություններ։
Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ամիսներին նախատեսվող համատեղ միջոցառումների, ներառյալ գործարար համաժողովների և առաքելությունների կազմակերպման շուրջ։