Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025 14:35

Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում

Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում

Արմինֆո. Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում։ Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող առցանց փոխանցումներ կատարել, կանխիկացնել և վճարումներ կատարել:

"Համակարգում խնդիրներ են առաջացել, մեր մասնագետներն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ ։ Հայցում ենք ՁԵր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար", - հաղորդել է ArCa ինքնապատասխանիչը:

Դատելով բանկերի կողմից իրենց հաճախորդներին ուղարկվող ծանուցումներից՝ ArCa համակարգի աշխատանքում առաջացած խափանումների պատճառով հաճախորդների կողմից իրականացվող գործարքները սովորականից երկար են մշակվում, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է վճարումների ուշացման: Սակայն QR վճարումների գործարքները կատարվում են անխափան։