Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025 12:36
Նաիրա Բադալյան

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրին

Արմինֆո ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ (այդ թվում՝ արժութային) ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: Միևնույն ժամանակ այն կապահովի ներդրումների ներգրավումը ՀՀ արժեթղթերի շուկա` ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություն մատուցող անձանց հասանելիության տրամադրման միջոցով: Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ապահովել անդամ պետությունների ֆոնդային բորսաներին հասանելիություն ոչ ռեզիդենտ դիլերների և ոչ ռեզիդենտ բրոքերների միջնորդությամբ: