Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։
Առաջատարների հնգյակում Արդշինբանկին և Ամերիաբանկին բաժին է ընկնում 35%: Արդշինբանկից բյուջե փոխանցումներից 22.3 մլրդ դրամը վճարվել է շահութահարկի, և 4.4 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով, իսկ Ամերիաբանկը շահութահարկի գծով վճարել է 12.4 մլրդ դրամ, և եկամտահարկի գծով՝ 8 մլրդ դրամ:
Այս անգամ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է Mobile Center Art -ը (մեկ տարի առաջ 2-րդ հորիզոնականի դիմաց)՝ պետբյուջե վճարելով 32.9 մլրդ դրամ (տարեկան 2% աճ), որից 30.3 մլրդ դրամը՝ ԱԱՀ։
4-րդ հորիզոնականից 2-րդ հորիզոնական է բարձրացել Կանադական «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ պետբյուջե ուղղելով 30.5 մլրդ դրամ (տարեկան աճը ՝ 29.2%), որից 19.7 մլրդ դրամը ՝ ակցիզային հարկի գծով, և 7.4 մլրդ դրամը՝ ԱԱՀ գծով։
3-րդ հորիզոնականում է "Գազպրոմ Արմենիա"-ն՝ պետական գանձարան վճարելով 28.04 մլրդ դրամ (տարեկան աճը ՝ 1.4%), որից 24.5 մլրդ դրամը՝ ԱԱՀ։
Առաջատարների հնգյակում նման ռոտացիան, հաշվի առնելով այդ կազմում ընդգրկված երկու բանկերը, դուրս է մղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), որը մեկ տարի առաջ գլխավորում էր Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը, իսկ այժմ, մի քանի անգամ կրճատելով պետական գանձարան վճարումները, հայտնվել է 6-րդ հորիզոնականում:
Առաջատար հնգյակը հարկերի գծով բյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 140.8 մլրդ դրամ, որը 15% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Մասնավորապես, 62.9 մլրդ դրամ վճարվել է ԱԱՀ գծով (տարեկան 7% անկում), և 38.1 մլրդ դրամ՝ շահութահարկ (տարեկան 38.5% աճ): Ընդ որում, շահութահարկի գծով պետական գանձարան վճարումների հիմնական աճն առաջատար հնգյակից ապահովել են Արդշինբանկն ու Ամերիաբանկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2025թ. առաջին կիսամյակում պետական գանձարան վճարումներն ավելացրել են տարեկան 10% - ով՝ ապահովելով 986.1 մլրդ դրամ ծավալ։
Նշենք, որ 2024թ. առաջին կիսամյակի արդյունքներով առաջատար հնգյակում ընդգրկվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), Mobile Center Art-ը, "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ը, «Գրանդ Տոբակո»-ն և "Փրիթի Ուեյ" ՍՊԸ-ն ("Վեստա" Էլեկտրական և կենցաղային տեխնիկայի խանութ): Առաջատար հնգյակն այն ժամանակ հարկերի գծով բյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 900.4 մլրդ դրամ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է ընդամենը 3 տոկոսով։