Արմինֆո. Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2% - ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել "ՎԻՎԱ Արմենիան", մեկ տարվա ընթացքում 7-րդ հորիզոնականից իջնելով 11-րդ հորիզոնական, պետական գանձարան վճարելով 10.5 մլրդ դրամ, որից 3.98 մլրդ դրամ՝ ԱԱՀ, 2.6 մլրդ դրամ՝ շահութահարկ, և 1.2 մլրդ դրամ՝ եկամտահարկ:
Նրան հաջորդում է Telecom Armenia-ն (team ապրանքանիշ), մեկ տարվա ընթացքում 39-րդ հորիզոնականից հասնելով 37 - րդ հորիզոնական, պետական գանձարան վճարելով 4.595 մլրդ դրամ, որից 1.9 մլրդ դրամ՝ ԱԱՀ, 1.032 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 27.1 մլն դրամ՝ շահութահարկ։ UCom-ը մեկ տարվա ընթացքում 30-րդ հորիզոնականից իջել է 38 - րդ հորիզոնական, հարկերի գծով բյուջե փոխանցելով 4.581 մլրդ դրամ, որից 2.6 մլրդ դրամ՝ ԱԱՀ, 1.026 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 74.8 մլն դրամ՝ շահութահարկ։
"Ջի Էն Սի Ալֆա" -ն (OVIO ապրանքանիշ) զբաղեցրել է 219-րդ տեղը (նախորդ տարվա 230 - ի դիմաց), պետբյուջե վճարելով 809.1 մլն դրամ, որից 354.5 մլն' ԱԱՀ, 318.2 մլն դրամ՝ եկամտահարկ, եւ 50.4 մլն դրամ՝ շահութահարկ:
Կապի օպերատորների քառյակի հարկային վճարումների ընդհանուր ծավալում 52% բաժին է ընկնում "ՎԻՎԱ Արմենիային", 22-ական տոկոս ապահովում են Telecom Armenia-ն և UCom-ը, իսկ մնացած 4%-ը "Ջի Էն Սի Ալֆա" - ի մասնաբաժինն է:
Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում կապի խոշորագույն օպերատորների քառյակը հարկերի գծով պետական գանձարան վճարումները կրճատել է տարեկան 8,5 տոկոսով ՝ ուղղելով, ընդհանուր առմամբ, 19,4 մլրդ դրամ, որից 8,4 մլրդ դրամ՝ ԱԱՀ, 3,6 մլրդ դրամ՝ շահութահարկ, եւ 3,3 մլրդ դրամ՝ եկամտահարկ։ Այն ժամանակ ևս կապի օպերատորների շարքում հարկային վճարումների գծով առաջատար էր "ՎԻՎԱ Արմենիան", որին հաջորդում էին UCom-ը, Telecom Armenia-ն և"Ջի Էն Սի Ալֆա" - ն: Կապի օպերատորների քառյակի հարկային վճարումների ընդհանուր ծավալում 55% - ից ավելին բաժին է ընկել "ՎԻՎԱ Արմենիային", 22% - ից ավելին ապահովել է UCom-ը, 19% - ից ավելին՝ Telecom Armenia-ն, և մոտ 4% - ը ՝ "Ջի Էն Սի Ալֆա" - ն ։