
Արմինֆո. Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի տարեկան աճի տեմպն արագացել է 4,4%-ից մինչեւ 9,8%՝ ապահովելով 1,8 տրլն դրամ (4.6 մլրդ դոլար) ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 1,3 տոկոսով ՝ կազմելով 322.8 մլրդ դրամ (840.2 մլն դոլար)։
Վերընթաց տեմպերի արագացումը, հիմնականում, պայմանավորված էր ծավալով առաջատար տեղեկատվության եւ կապի եւ անշարժ գույքի ոլորտների դինամիկայի բարելավմամբ, ինչպես նաեւ նախորդ տարվանից մի շարք ուղղություններով աճի պահպանմամբ:
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

