Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025 19:21
Ալեքսանդր Ավանեսով

ՀԷՑ ՓԲԸ-ը նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի գնման բաց մրցույթ

ՀԷՑ ՓԲԸ-ը նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի գնման բաց մրցույթ

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն իր գործունեությունն ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի, անտիֆրիզի, անվադողերի և կուտակիչ մարտկոցների գնման բաց մրցույթ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ընկերության նախաձեռնած մրցույթի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, իրականացնել գնային ուսումնասիրություններ և ստանալ գնային առաջարկներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հնարավորինս լայն շրջանակից: Գնային հարցումներ իրականացնելու համար ընկերությունն առաջարկում է մասնակցության ցանկություն կամ շահագրգռվածություն հայտնած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև ս. թ. օգոստոսի 12-ը տրամադրել նշված էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն: Նշված ժամկետը լրանալուց հետո ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի ծանուցման մեջ նշված գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ ' հետագա գնման գործընթացն ապահովելու նպատակով: