Արմինֆո. Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այդ մասին հաղորդում է «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
«Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում», - նշվում է հաղորդագրությունում:
Ընկերությունում նաեւ հավաստիացրել են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: «Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում Ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով»,– ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջից Ամուլսարի ոսկու հանքը ենթարկվել էր շրջափակման բնապահպան ակտիվիստների կողմից ։ Կառավարությունն այդպես էլ չէր կարողացել կողմնորոշվել հանքի շինարարության վերսկսման հարցում և ստիպված էր դադարեցնել աշխատանքները։ Այս տարվա ապրիլին կառավարությունը բյուջետային երաշխիքներ է տրամադրել հայաստանյան խոշորագույն բանկերից մեկին ՝ "Ամերիաբանկին" ՝ Ամուլսարի հանքը շահագործող "Լիդիան" ընկերությանը 150 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկ տրամադրելու նպատակով:
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը 10 տարի 4 ամիս է, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Հանքավայրը Հայաստանում պաշարների մեծությամբ երկրորդն է ։ Ընկերության տեղեկատվության համաձայն, հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի ՝ տոննայում 0,78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաև 294.367 տոննա արծաթ՝ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփայի և Որոտանի միջագետքում։