Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։
«ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր», - ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրումը: Ըստ ռուսական կողմի ՝ դա կապված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների խմբաքանակներում կարանտինային վնասատուների, մասնավորապես, արևմտյան ծաղկային թրիփսի հայտնաբերման հետ, ինչի մասին ամռան սկզբին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ուղղված պաշտոնական գրությամբ տեղեկացվել է։ Այն ժամանակ ռուսական կողմը խնդրել էր սպառիչ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ, նշելով, որ 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, եթե միջոցներ չձեռնարկվեն։ Ավելի ուշ հայկական տեսչական մարմինը հաղորդեց, որ ռուսական կողմի հետ աշխատանքի շնորհիվ 7 արտադրողներ ստացել են ռուսական շուկա ծաղիկներ արտահանելու թույլտվություն։ Սակայն, չնայած այս հայտարարություններին, ծաղկավաճառները բողոքի ակցիաներ էին իրականացնում ՝ պահանջելով լուծում տալ առկա խնդիրներին։ Այս ֆոնին տեսչական մարմինը հանդիպում էր կազմակերպել մեկ ամսից ավելի վնասներ կրած ծաղարտադրողների հետ։
Ավելին, հուլիսի 14-ին, ըստ "Ռոսսելխոզնադզոր"-ի հաղորդագրության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեի հետ քննարկել է բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերը: Քննարկման ընթացքում Շվաբաուսկենեն հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել է ԵԱՏՄ նորմերի պահպանման անհրաժեշտության վրա և նշել, որ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նախկինում պահանջված տեղեկատվությունը: Բացի այդ, ինչպես հաղորդում Է "Ռոսսելխոզնադզոր"-ի մամուլի ծառայությունը, հայկական կողմին խնդրանք է ուղարկվել առաքվող արտադրանքն ուղեկցել ծագման երկրի նշումով մակնշմամբ: