
Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը 4,1%-ով կրճատել է գինու արտահանումը՝ մինչև 4,3 մլն լիտր։ Արտահանվող գինու մաքսային արժեքը նվազել է 3,1%-ով՝ մինչև 17,7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Հայկական գինու իրացման հիմնական շուկան, ավանդաբար, ռուսականն է, որի բաժինը 2024 թվականին 83,2% - ից նվազել է մինչև 79,6%: Նրան հաջորդում են ԱՄՆ-ը (7%), Լեհաստանը (1,4%), Ֆրանսիան (1,2%), Չինաստանը (1%), Լիտվան և Բելգիան (0,8-ական տոկոս), Գերմանիան (0,7%): Շատ ավելի փոքր ծավալ է մատակարարվել Վրաստան, Ղազախստան, Կանադա, Լատվիա, Բրիտանիա, Նիդերլանդներ, Իսրայել, Իտալիա, Հունաստան, Գերմանիա, Ավստրալիա, ԱՄԷ, Բուլղարիա, Բելգիա, Թուրքմենստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Չեխիա, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սինգապուր: 1 հազար լիտրից պակաս արտահանվել է Լիբանան, Հնդկաստան, Ավստրիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Ճապոնիա, Շվեդիա, Պորտուգալիա, Վիետնամ, Քենիա:
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

