Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025 16:11
Ալեքսանդր Ավանեսով

Քաղաքական գործիչը հաշվարկել է Հայաստանի եկամուտները Սյունիքով անցնող ճանապարհից. դրանք կբավականացնեն միայն կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու համար

Քաղաքական գործիչը հաշվարկել է Հայաստանի եկամուտները Սյունիքով անցնող ճանապարհից. դրանք կբավականացնեն միայն կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու համար

Արմինֆո.Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

 

«Եկեք հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ստանալ Հայաստանը որպես տրանզիտային երկիր։

Այս պահին, Ադրբեջանով դեպի Թուրքիա անցնող գազամուղը, նավթամուղը, երկաթգիծը անցնում է Վրաստանով, որի դիմաց Վրաստանը ստանում է եկամուտներ։

 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից, որով անցնում է ադրբեջական նավթի մոտ 80%-ը, Վրաստանը ստանում է մոտ 60 մլն դոլար եկամուտ։

 

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից, որով անցնում է ադրբեջական գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը, Վրաստանը ստանում է 5% գազ՝ որպես տրանզիտային վճար։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտ 200 մլն դոլար։

 

Վրացական երկաթուղու շահույթը տրանզիտ բեռնափոխադրումներից կազմել է մոտ 20 մլն դոլար։

Արդյունքում Վրաստանը ստանում է մոտ 280 մլն դոլարի եկամուտ։

 

Հիմա գանք Հայաստան։

 

Ակնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։

 

Ամեն դեպքում, ենթադրենք, որ Հայաստանով կանցնի ադրբեջական գազի և նավթի արտահանման 25-30%-ը, որի դիմաց Հայաստանը կստանա մոտ 70 մլն դոլար:

 

Երկաթգծի պարագայում հնարավոր է Հայաստանը գտնվի ավելի շահեկան դիրքերում և ենթադրենք Վրաստանով անցնող ամբողջ ծավալը կանցնի Հայաստանով։

 

Արդյունքում Հայաստանը կստանա մոտ 90 մլն դոլար եկամուտ, որի կեսը կգնա ԱՄՆ-ին, կեսը կմնա Հայաստանին։

 

Այդ 45 մլն դոլարը կկազմի բյուջեի եկամուտների 0,6 %-ը, որը կբավականացնի բարձրացնել կենսաթոշակները 3000 դրամով…», - գրել է Մեսրոպ Առաքելյանը:  

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:

 

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 17 հոդվածից: Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն և միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջև:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98