
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում շեշտվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկի կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրին և դրա շրջանակներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցերին։
Դեսպանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները, նշելով, որ չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ ոլորտային հարցեր ևս։