
Արմինֆո. 1-ին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 5,1 տոկոս՝ աճի տեմպերի արագացմամբ, ըստ 2-րդ եռամսյակի տվյալների՝ մինչև 5,9 տոկոս: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ համար կանխատեսված էր 5,1% աճ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 6,3% (2024թ. նույն ժամանակահատվածի 10,4% - ից)։ 2025թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերական ոլորտի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 18,2% աճից մինչև 12,1% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 22,9%-ից մինչև 3,9%։
Աճի տեմպերի որոշակի արագացում նկատվում է էներգետիկ համալիրում՝ 2,2%-ից մինչև 4%: Ընդ որում, ծառայությունների ոլորտի տարեկան աճն արագացել է 4,4 տոկոսից մինչեւ 9,8 տոկոս, ինչը դիտվել է նաեւ շինարարության ոլորտում՝ 15,7 տոկոսից մինչեւ 18,5 տոկոս: Տարեկան աճի արագացում է արձանագրվել նաև ագրոհատվածում՝ 4%-ից մինչեւ 7,3%