Արմինֆո. NVIDIA-ն տարածաշրջանում տեղակայելու է հազար Blackwell գրաֆիկական պրոցեսորներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ վկայակոչելով NVIDIA-ի նախագահ և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հայտարարությունը ։
Հաղորդագրությունուում նշվում է, որ NVIDIA-ն համագործակցում է Հայաստանի վարչապետի հետ՝ տարածաշրջանում արհեստական բանականության հաշվարկների զարգացման նպատակով հազարավոր Blackwell գրաֆիկական պրոցեսորների տեղակայման համար։ Ջենսեն Հուանգը նշել է , որ այդ գործընկերությունը կբացի նոր հնարավորություններ նորարարության և տնտեսական աճի համար։
Այդ առնչությամբ Արամ Սարգսյանը նշել է, որ այս լուրը, Վաշինգտոնյան համաձայնությունից հետո, իր համոզմամբ՝ ամենանշանակալի և ամենահուսադրողն է Հայաստանի համար, եւ NVIDIA-ի մուտքը Հայաստան ավելի մեծ նշանակություն ունի, քան ցանկացած հեղափոխություն այն կարող է դառնալ իսկապես շրջադարձային։
«NVIDIA-ն այսօր ամենաարագ հարստացող ընկերությունն է․ նրա բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 400 տոկոսով։ Ընկերության շուկայական կապիտալը հասնում է 4 տրիլիոն դոլարի, ինչը համարժեք է Հայաստանի շուրջ 600 տարվա բյուջեին։
Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություն ունի դառնալու NVIDIA-ի հենակետը տարածաշրջանում, և եթե Աստծո կամքով հաջողենք այդ գործում, ապա գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության, բարեկեցության և բազմաթիվ այլ ոլորտներում մենք 10-15 տարով առաջ կանցնենք մեր հարևաններից», - գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերությունը հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը կմիավորեն ջանքերը տարածաշրջանում ամենահզոր գերհամակարգչային և արհեստական բանականության (ԱԲ) լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոն ստեղծելու համար: Ծրագրի իրականացման համար ներդրումները գնահատվում են 500 մլն դոլա