Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025 10:14
Մարիաննա Մկրտչյան

Որեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասին

Որեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասին

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է, որ օգոստոսի 22-24-ը Հայաստանից Ռուսաստան է ներկրվել կարանտինային հսկողության ենթական արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, 21-ը՝ վերադարձվել է: Այս տեղեկատվությունը հակասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պնդումներին։

 

«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ մուտքի մերժման պատճառը կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մատակարարման ժամանակ Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելն է:

 

Անցած շաբաթվա վերջին ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Facebook - ի իր էջում հաղորդել էր, որ դեպի Ռուսաստան մեկնող հարյուրավոր հայկական բեռնատարներ հետ են վերադարձել Վերին Լարսի սահմանային անցակետից:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դանիելյանի պնդումները կեղծ է անվանել: "Օգոստոսին Հայաստանից ՌԴ է մուտք գործել հայկական միրգ-բանջարեղենով բեռնված 762 բեռնատար, ընդամենը 4-ի մուտքն արգելվել է, որոնք վերադարձել են Վրաստանից։ Սիրելի Գառնիկ, ստելը լավ չէ", - գրել էր Պապոյանը։