
Արմինֆո. Հայաստանում գործարկվել է առաջին առցանց հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է UNICEF-Armenia-ն
«ՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են ԿիբեռՉատը՝ անվճար և անանուն հարթակ մինչև 18 տարեկանների համար։ ԿիբեռՉատը հասանելի է 24/7՝ տրամադրելով տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն՝ կիբեռբուլինգի, հետապնդման, օգտահաշիվների կոտրման և այլ խնդիրների դեպքում։
Այցելեք chat.cyberhub.am կամ զանգահարեք թեժ գծով՝ 055-228-811։ Յուրաքանչյուր երեխա պետք է վստահ լինի, որ առցանց միջավայրում նա պաշտպանված է։ Հետաքրքրե՞ց: Ավելին կարդացեք այստեղ՝ https://unicef.link/47KN1vC», - ասվում է հաղորդագրությունում:
Հարթակը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում: