Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկման առանցքում էին Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, կայուն զարգացման խթանման և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության նոր ուղիները։
Նախարարն ընդգծել է, որ «ԱրմՍվիսԲանկի» կողմից Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) հավատարմագրումը կարևոր առաջընթաց է Հայաստանի համար։ Սա առաջին դեպքն է, երբ երկրի մասնավոր կառույցը ստանում է նման վստահություն միջազգային ֆինանսական կառույցի կողմից։ Այդ փաստը վկայում է թե՛ Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիության, թե՛ կլիմայական օրակարգի նկատմամբ միջազգային վստահության մասին։
Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես այն ծրագրերը, որոնք կարող են իրականացվել GCF ֆինանսավորման ներքո։ Բանկի հնարավոր աջակցությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման գործընթացին ևս դիտարկվել է որպես կարևոր ուղղություն, որը կարող է մեծապես նպաստել միջոցառման արդյունավետ անցկացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը և համատեղ ձևավորել այնպիսի նախագծեր, որոնք միաժամանակ կխթանեն բնապահպանական խնդիրների լուծումը և կներգրավեն մասնավոր հատվածին կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործընթացում։
![]() | 4.75 | 0.00 |
![]() | 382.25 | -0.26 |
![]() | 442.61 | -2.82 |
![]() | 513.06 | -2.45 |
![]() | 275.95 | -0.25 |
![]() | 25.81 | -0.11 |
![]() | 53.37 | -0.06 |
![]() | 473.67 | -0.97 |