
Արմինֆո. 2025 թվականի հունվար-հուլիսի ամիսներին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կառավարության օգոստոսի 28-ի նիստի ընթացքում:
Ըստ նախարարի՝ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 11.2 հազար տոննայով:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ծաղկի արտահանման ծավալը, նշել է, որ անցած տարի ծավալը կազմել է 533 տոննա, այս տարի՝ 1245 տոննա, ավելի քան 110 տոկոս աճ է արձանագրվել:
Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 25 տոկոսով աճել է Հայաստանից ծիրանի արտահանումը, 90 տոկոսով աճել է կեռասի արտահանումը, ավելի քան 60 տոկոսով աճել է դեղձի արտահանումը։