Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025 11:02
Նաիրա Բադալյան

Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես

Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն:

 

Վարչապետ Փաշինյանն այցելել է ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

 

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը: Նախ՝ հնչել են Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգերը, որից հետո ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման:

 

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հանձնակատարի տեղակալ պարոն Իկեյամա, Հարգարժա՛ն հյուրեր, այցելուներ, Ուրախ եմ այսօր ձեզ ողջունել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։

 

Նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել բարեկամ Ճապոնիային այս տարի Օսակայում աշխարհի խոշորագույն տնտեսական իրադարձության՝ «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ճապոնացի գործընկերներին ցուցաբերած աջակցության և ջերմ ընդունելության համար:

 

Ինչպես գիտեք, Համաշխարհային ցուցահանդեսը մեկ դարից ավելի կարևոր հարթակ է հանդիսանում ամենատարբեր ոլորտներում մարդկության նորագույն ձեռքբերումները և նորարարությունները ներկայացնելու համար: Հայաստանն արդեն 5-րդ անգամ է մաս դառնում այս կարևոր իրադարձությանը, և մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է մասնակցել Համաշխարհային ցուցահանդեսին այստեղ՝ Օսակայում, որը լավ հնարավորություն է միմյանց հաղորդակից դարձնելու տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և նորարարություններին։

 

Հարգելի՛ բարեկամներ, Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով և տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի ու նորարարական կրթության փիլիսոփայության վրա հիմնված խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով։

«Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Հայաստանի ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, Հայաստանի կողմից առաջ քաշված նոր նախագծերը՝ «Ակադեմիական քաղաք»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

 

Այս համատեքստում հպարտությամբ եմ նշում, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ճապոնիայում պաշտոնապես բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գունմա մասնաճյուղը, որը հասանելի կլինի պրեֆեկտուրայի համայնքներում բնակվող 1500 պատանիների համար։ Թումոյի յուրահատուկ հեղինակային կրթական մոդելով այստեղ կդասավանդվեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն և շարժական գրաֆիկա ոլորտները։

 

Հարգելի՛ ներկաներ, Մասնակցությունն Օսակայում ընթացող տնտեսական աշխարհի այս խոշորագույն միջոցառմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ճապոնացի ժողովրդին, այլև աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:

 

Տաղավարում առանձնակի ուշադրություն է հատկացված նաև Հայաստանի ապագային միտված խաղաղության տեսլականին` «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը, որը մենք տեսնում ենք ինչպես մի իրավիճակ, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու հանձնառությամբ։

 

Մեկ անգամ ևս ողջունելով բոլոր ներկաներին՝ ցանկանում եմ հրավիրել բոլորին այցելելու Հայաստանի տաղավար՝ հաղորդակից լինելու դեպի բարեկեցիկ և խաղաղ ապագա տանող Հայաստանի տեսլականին:

Շնորհակալություն»:

 

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծումՀայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափԺամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիրGoogle-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր
Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանըԿոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
Ռուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալումՌուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալում
1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank
«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համարՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
Հայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկըՀայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկը
Հայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոսՀայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոս
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարիՊետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի
ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարովԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
Հայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծՀայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծ
Արդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունըԱրդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունը
«ԴիջիԹեք 2025». Սպասվում է ավելի քան 40 հազար հյուրերի, 100 գլոբալ տեխնոլոգիական առաջատարների և 250 ընկերությունների մասնակցություն«ԴիջիԹեք 2025». Սպասվում է ավելի քան 40 հազար հյուրերի, 100 գլոբալ տեխնոլոգիական առաջատարների և 250 ընկերությունների մասնակցություն
Հայաստանում հանքային տեխնիկայի և բեռնատարների վրա տեղադրվելու են GPS մոդուլներ՝ միացված Ընդերքի տեսչական մարմնի սերվերներինՀայաստանում հանքային տեխնիկայի և բեռնատարների վրա տեղադրվելու են GPS մոդուլներ՝ միացված Ընդերքի տեսչական մարմնի սերվերներին
Ֆինանսների փոխնախարար. Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ընդլայնել կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրերի կիրառման աշխարհագրությունըՖինանսների փոխնախարար. Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ընդլայնել կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրերի կիրառման աշխարհագրությունը
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ
Հայաստանում ռիելթորները պետք է ունենան որակավորման վկայականներ, իսկ անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության մասին հայտարարությունները պետք է ստուգվեն առցանց հարթակումՀայաստանում ռիելթորները պետք է ունենան որակավորման վկայականներ, իսկ անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության մասին հայտարարությունները պետք է ստուգվեն առցանց հարթակում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացվել է ԱԲ լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացվել է ԱԲ լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքը
Հայաստանի իշխանությունները կթույլատրեն Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրումը ավտոկայանատեղիում եւ առեւտրի կետի մոտ, ինչպես նաեւ նոր կանոններ կսահմանեն ինքնավար էներգաարտադրողների համարՀայաստանի իշխանությունները կթույլատրեն Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրումը ավտոկայանատեղիում եւ առեւտրի կետի մոտ, ինչպես նաեւ նոր կանոններ կսահմանեն ինքնավար էներգաարտադրողների համար
Expo 2025 Osaka համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել շուրջ 1 մլն մարդExpo 2025 Osaka համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել շուրջ 1 մլն մարդ
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ ԱվետիսյանՊետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ Ավետիսյան
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ինՖինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին
Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնեսՏնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես
Օվերչուկը վստահ է. Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելուց առաջՕվերչուկը վստահ է. Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելուց առաջ
Հայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարիՀայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարի
Հայաստանի բանկային հատվածում ակտիվ սպառողական վարկավորումը ժամկետանց վարկերի երկնիշ աճ է հրահրելՀայաստանի բանկային հատվածում ակտիվ սպառողական վարկավորումը ժամկետանց վարկերի երկնիշ աճ է հրահրել
Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինՀայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին
Երևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարությունԵրևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարություն
Հայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
Նիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղըԳործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
Մարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիականՄարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիական
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել են
2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով
Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկիցՆոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովին
Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում
Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը ՀայաստանումԱմերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումներըՀայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանը
Հայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացըՀայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը
Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետումՓաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարըՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան
ՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-իՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-ի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.09.2025
RUB4.70-0.01
USD382.770.52
EUR447.462.10
GBP515.901.96
CAD277.490.90
JPY25.840.07
CNY53.630.09
CHF476.671.83