Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025 12:10
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո. «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։ Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

 

Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային նոր նախագծերի իրագործման ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

 

Նշենք, որ, վիճակագրական տվյալների համաձայն,  Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հուլիսին կազմել է 80.4 մլն դոլար, ինչը 16.1% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, արտահանումն աճել է 2.9 անգամ՝ մինչև 13 մլն դոլար՝ ներմուծման 4.2%, մինչև 67.4 մլն դոլար աճի ֆոնին: