Արմինֆո. Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով մանրամասներից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Վլադիվոստոկում 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում "ՌԻԱ Նովոստի" –ի հետ հարցազրույցում:
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ այդ փազլը պարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն առնչվող քաղաքական ասպեկտներ, նրանց միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր։ Միաժամանակ, փոխվարչապետը նշել է վերահսկողության բոլոր տեսակների կազմակերպման եւ անցկացման հարցերը, որոնք տեղի են ունենում պետական սահմանը հատելիս, մարդկանց անվտանգության խնդիրները, այդ ճանապարհը բեռնելու խնդիրները, էկոլոգիայի եւ կլիմայի հարցերը, տնտեսական հարցերն ու հարեւան երկրների շահերը:
«Ի վերջո, այնտեղ կան Ռուսաստանի Դաշնության շահեր՝ կապված երկաթուղային կոնցեսիայի, ինչպես նաև անմիջապես Մեղրիի հատվածի շրջանում ռուս սահմանապահների գտնվելու հետ։ Շատ տարբեր հարցեր կան, դրանք իրենց բնույթով ավելի շատ տեխնիկական են, բայց դրանցից է կախված վերջնական արդյունքը", - եզրափակել է Օվերչուկը:
Աղբյուրի համաձայն, ՀՏՀ-ն այս տարի անցկացվել է "Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման" թեմայով:
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |