Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025 16:02
Ալինա Հովհաննիսյան

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով

Արմինֆո.  2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 557.6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6,5%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, միայն հուլիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 23%-ով՝ մինչև 862.5 մլն կվտ/ժամ:

 

Մասնավորապես, 2025թ. հունվար-հուլիսին ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են տարեկան 20,8%-ով՝ մինչև 1 511.5 մլն կվտ/ժամ, Հայկական ԱԷԿ-ը' 0,4%-ով՝  մինչև 1 403.2 մլն կվտ/ժամ: Ընդ որում, ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 17,1% - ով՝ մինչև 1 715.3 մլն կվտ/ժամ: Հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0.4 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝  ծավալները կրճատելով 43,2%-ով։ Իսկ արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 70,3% - ով՝ մինչև 927.2 մլն կվտ/ժամ: