Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025 15:23
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները

Արմինֆո.Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Ռամ Մոհան Նայդուի հետ Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում:

 

Ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, ՀՀ դեսպանը, հաշվի առնելով երկու երկրների բարեկամական կապերը, անհրաժեշտ է համարել գործուն քայլեր ձեռնարկել օդային հաղորդակցության ապահովման և պահանջված ուղիղ թռիչքների գործարկման ուղղությամբ: Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարը, դրականորեն արձագանքելով, հավաստիացրել է պատշաճ հետևողականության ցուցաբերման մասին:

 

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խոսել էր ընթացիկ տարվա սեպտեմբերից Հայաստանի մայրաքաղաքից Հնդկաստան ուղիղ չվերթներ իրականացնելու հնարավորության մասին: