Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025 17:32
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը

Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

 

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղություններին և նոր՝ 6-րդ վերանայման նախագծին, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին:

 

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ուղղված բյուջետային գործընթացների հստակեցմանը, ներդրումների արդյունավետության բարձրացմանը, հարկային քաղաքականության հիմնական ուղղություններին և ֆինանսական ռիսկերի նվազեցմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական և արդյունավետ երկխոսության պահպանումը՝ որպես կայուն և կառուցողական համագործակցության ամրապնդման նախադրյալ