Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025 12:31
Նաիրա Բադալյան

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը և գույքահարկի վճարմանը կուղղվի ավելի քան 1 մլրդ դրամ

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը և գույքահարկի վճարմանը կուղղվի ավելի քան 1 մլրդ դրամ

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, սույն ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 1 048 000.0 հազ. դրամ։

 

Այսպիսով՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար