Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2025 17:10
Նաիրա Բադալյան

Ստացվում է, որ Հայաստանն արդեն 30 տարի փորձում է իրեն վտանգի ենթարկել, բայց հարևան Թուրքիան մեծահոգաբար դա թույլ չի տալիս. Թունյանը պատասխանել է Անանյանին

Ստացվում է, որ Հայաստանն արդեն 30 տարի փորձում է իրեն վտանգի ենթարկել, բայց հարևան Թուրքիան մեծահոգաբար դա թույլ չի տալիս. Թունյանը պատասխանել է Անանյանին

Արմինֆո. ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի այն պնդումներին, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար:

«ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ «...սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր...»:

Ըստ պարոն Անանյանի վերլուծության, ստացվում է, որ Հայաստանը 30 տարի փորձել է ինքն իրեն ռիսկերի տակ դնել ու տնտեսապես վնասել (ապաշրջափակվել), սակայն մեզ շրջափակման ենթարկած հարևան երկրները (Թուրքիան) մեծահոգաբար դա թույլ չեն տվել:

Ինչ խոսք, հետաքրքիր թեզ է», - գրել է Թունյանը՝ սոցցանցում: