Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025 10:49
Ալեքսանդր Ավանեսով

Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին

Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին

Արմինֆո. Turkish Airlines ավիաընկերությունը հայտարարել է դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով փոխադրողի մամուլի ծառայությանը։

 

Աղբյուրը նշում է, որ նոր երթուղի բացելու մտադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Անկարան մեծացնում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ "տասնամյակների թշնամանքից հետո": "Ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, հայտարարել է, որ մտադիր է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Երեւան՝ պահանջարկի առկայության դեպքում։ Այս քայլը ձեռնարկվել է Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի հիման վրա հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը վերսկսելու Անկարայի և Երևանի ձգտման ֆոնին", - ասվում է հաղորդագրությունում