Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025 15:17
Ալինա Հովհաննիսյան

Հանքարդյունաբերության ճյուղի գլխավոր խնդիրներից մեկը դրա իմիջն է. Նիկոլ Փաշինյան

Հանքարդյունաբերության ճյուղի գլխավոր խնդիրներից մեկը դրա իմիջն է. Նիկոլ Փաշինյան

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն:

Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ֆորումը լավ հարթակ է քննարկելու ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։ «Այստեղ մենք ունենք լրջագույն և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Կարծում եմ՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ Կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Ընդհանրապես, Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, և սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև ոլորտի, ըստ էության, 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին: Բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ՝ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաև սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար է ներկրվում արտերկրից, ինչն ինքնին արդեն ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան և մասնավորապես՝ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա առաջին հերթին Հայաստանի տնտեսության պոտենցիալն է և երկրորդը՝ Հայաստանը ներկայացնելու հնարավորություն։ Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև ոլորտի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալությունը. «Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա: Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ստվերն ամեն օր մեր փողոցներով և մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ սա լրջագույն մարտահրավեր է և մենք այստեղ պետական անվտանգության երևույթների, տարածքային ամբողջականության խախտման պրոբլեմների հետ ենք առնչվում, քանի որ պարզվում է՝ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. «Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»։ Վարչապետն անդրադարձել է նաև ոլորտի իմիջի հետ կապված խնդրին և նշել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ շատ նեգատիվ կա կուտակված, և պետք է հասկանալ դրա պատճառները: «Չնայած՝ այս ընթացքում որոշակիորեն

հասկացել ենք նաև նեգատիվի պատճառները, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին. պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք: Եվ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի Կառավարությունը և ի դեմս Կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարևոր է: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին: Սա ինչ-որ տեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հընթացս նաև կզարգանա»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Վարչապետի խոսքով, սա ոչ միայն նշանակում է, որ Կառավարությունը պետական բյուջե եկամուտներ է ավելացնում, այլ նաև նշանակում է, որ մարդկանց մոտ սերմանվում է այն գիտակցումը, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունն ավելի մեծ օգուտներ են ստանում այդտեղից: «Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն և այլն»,- ասել է վարչապետը: Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերությունը միջազգային բնապահպանական լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելու հարցի շուրջ, ընդգծել դրա առաջնահերթությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Վարչապետը շեշտել է, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության «COP 17» համաշխարհային գագաթնաժողովի օրակարգում այս հարցերը նույնպես կներառվեն: Վարչապետը նշել է, որ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է և հավելել, որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ բազմաթիվ ուղղություններով՝ բարձր որակավորման ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ և այլն: «Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաև տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում և բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում: Ես պարզապես ուզում եմ, որ մենք նաև ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ և լավ հնարավորություններ է տալիս: Եվ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորման մասնագետները: Բայց ես նկատի ունեմ՝ ոլորտում նաև բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա, բարձր որակավորվման բանվորական ուժի մեծ պահանջարկ կա և այլն»: Խոսելով հանքարդյունաբերության սոցիալական կողմի մասին՝ վարչապետը նշել է, որ այդ աշխատանքով մարդիկ կարող են բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձր ստանդարտին հանքարդյունաբերության համապատասխանությանը, նշել, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջորդ ռազմավարական խնդիրն արդյունաբերության շղթայի երկարացումն է, որի շուրջ ոլորտը և

Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցեն։ «Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,- ասել է երկրի ղեկավարը: Վարչապետի խոսքով, առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ կբացեն այս ոլորտում։ Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հարցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պիտի մեր գործընկեր նախարարների և ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե, մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա»: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելը՝ ընդերքի ուսումնասիրության արդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանքարդյունաբերության ֆորումը կդառնա այն ֆորումներից մեկը, որը ոլորտի, հանրության և Կառավարության համար կգեներացնի այս հարցերի պատասխանները, որովհետև այդ հարցերին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալը և հնարավորինս ճշգրիտ և արդյունավետ լուծումներ առաջարկելը, նշանակում է Հայաստանի զարգացման տարբեր մակարդակներ: «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ մենք պետք է առանց ընդհատումների, այսինքն՝ հետևողականորեն աշխատենք, և այդ հետևողականությունն է, որ բավարար արագությամբ կբերի այն էֆեկտներին, որոնք մենք ուզում ենք տեսնել։ Եվ, իհարկե, այս բոլոր հարցերը Կառավարության առաջնահերթությունների շարքում են, և նման հարթակներում ձևավորված մտքերը, գաղափարները, նախագծերը, լուծումները, համոզված եմ, կծառայեն այդ թվում՝ Կառավարության կողմից առավել արդյունավետ քաղաքականություններ վարելու գործում»։ Ֆորումի շրջանակում քննարկման առարկա են հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։ Կանցկացվեն պանելային քննարկումներ, հուշագրերի ստորագրումներ, ցուցադրություններ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինըՓաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակիWizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համարFLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98