Արմինֆո. Պղնձաձուլարանի (սմելտեր) ստեղծումը նախատեսված է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի զարգացման ռազմավարությունում և արդեն ուղեկցվում է մի շարք գործնական քայլերով, սակայն գործարանի կառուցման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը՝ Mining Forum Armenia-ի հարթակներում։
Ընդ որում, նա նշել է, որ ներկա պահին այդ հարցի շուրջ համագործակցություն է հաստատվել Չինաստանի և Իրանի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել դիտարկել նման ձեռնարկության կառուցմանն իրենց մասնակցության հարցը: «Սակայն առարկայական պայմանավորվածության հանգել առայժմ չի հաջողվել։ Բայց մենք խթանում ենք այդ գործընթացը, որը նախատեսում է լուրջ տնտեսական հիմնավորման առկայություն՝ եղած ռեսուրսային ներուժը գնահատելու համար", - ասել է Վարդանյանը, ընդգծելով, որ կառավարությունը հավատում է, որ Հայաստանում այդ արտադրությունը կպահպանվի միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ։
Նշենք, որ ելույթ ունենալով համաժողովում ՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ռազմավարության կարևոր ուղղություններից է երկրում մետալուրգիական հումքի խորը վերամշակման և վերջնական արտադրանքի ստացման համար պայմանների ստեղծումը:
Նշենք, որ Հայաստանում սմելտերի ստեղծման գաղափարը նոր չէ։ Դեռ 2010-ականների կեսերին երկրում աշխատում էր այդ հարցի ուսումնասիրմամբ և Սյունիքի մարզում ձեռնարկություն կառուցելու համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակմամբ զբաղվող խումբ։ Այն ժամանակ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում էր 3-3.5 մլրդ դոլար։ Սակայն նման արտադրության արդյունավետության հիմնական խնդիրը տեղական հումքի պակասն էր, էժան էլեկտրաէներգիայի առկայությունն ու անարդյունավետ լոգիստիկ սխեմաները։