Արմինֆո.Հայաստանը և Meta (Facebook, Instagram, WhatsApp) ընկերությունը մտադիր են խորացնել համագործակցությունը թվային քաղաքականության ոլորտում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այսօր ընդունել եմ Meta ընկերության (Facebook, Instagram, WhatsApp) ներկայացուցիչներին՝ թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք թվային էկոհամակարգում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով պարբերական քննարկումների կարևորությունը՝ սահմանելով գործնական քայլեր առցանց հարթակներում դիմադրողականությունն ու վստահությունը բարձրացնելու համար։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել երկու հիմնական թեմաների՝
Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմանը՝ տնտեսության զարգացման նպատակով՝ տեղական նորարարության և բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ,
Առցանց միջավայրում երեխաների անվտանգությանը՝ ընդգծելով նրանց և ծնողների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:
Վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը՝ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ կառուցողական փոխգործակցությունը խորացնելու տեսանկյունից՝ ընդգծելով նման համագործակցությունների կարևորությունը երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության շրջանակում», - գրել է Մխիթար Հայրապետյանը
![]() | 4.67 | -0.03 |
![]() | 382.76 | -0.58 |
![]() | 449.25 | -1.25 |
![]() | 514.85 | -1.97 |
![]() | 274.05 | -1.04 |
![]() | 25.98 | -0.16 |
![]() | 53.74 | -0.08 |
![]() | 480.55 | -1.40 |