Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2025 15:38
Կարինա Մելիքյան

Հայաստանում շարունակում են թանկանալ սննդամթերքն ու ծառայությունները՝ սեպտեմբերին տարեկան գնաճն արագացնելով մինչեւ 3,7 տոկոս

Հայաստանում շարունակում են թանկանալ սննդամթերքն ու ծառայությունները՝ սեպտեմբերին տարեկան գնաճն արագացնելով մինչեւ 3,7 տոկոս

Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. սեպտեմբերին՝ 2024թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.7% գնաճ (մեկ տարի առաջվա 0.6% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ.

9 ամիսների ընթացքում գնաճը ձևավորվել է 1,1% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,1% գնանկման դիմաց), ինչը ծառայությունների թանկացման արդյունք է՝ պարենային և ոչ պարենային ապրանքների գների անփոփոխության պայմաններում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. սեպտեմբերին արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ (նախորդ տարվա նույն ամսվա գնաճային 0,2 տոկոսի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների, համապատասխանաբար, 0,3 տոկոս և միանման 0,4 տոկոս թանկացումներով: Երևանում սեպտեմբերին սպառողական գներն աճել են 0,4%-ով ՝ 2024թ. սեպտեմբերի 0,2% աճի դիմաց։