
Արմինֆո.Ամերիաբանկը նախատեսում է տեսանելի ապագայում հանքարդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալը հասցնել մինչեւ 500 մլն դոլարի: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը՝ Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Իսկ այս պահին բանկն արդեն իսկ 350 մլն դոլարի վարկեր է տրամադրել հանքարդյունաբերական ձեռնարկություններին: Նրա խոսքով՝ պորտֆելը հնարավոր կլինի մեծացնել ճյուղում նոր ծրագրերի իրականացման և դրական զարգացման դեպքում:
Ներկայումս, ինչպես հետագայում նշել է Սահակյանը, Հայաստանում գործում են հզոր հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ապահովում են Հայաստանի արտահանման զգալի մասը: "Ամերիաբանկը, վերջին 10 տարիների ընթացքում հանդիսանալով Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն, միանշանակ հանքարդյունաբերությունը համարում է իր համար գերակա ոլորտ", - ընդգծել է մասնագետը:
Միաժամանակ, նա կարեւորել է այնպիսի միջոցառումների անցկացումը՝ ինչպես Mining Armenia Forum-ը։ Այս կապակցությամբ Սահակյանը նշել է, որ Ամերիաբանկն արդեն երկրորդ անգամ է աջակցում այդ համաժողովի անցկացմանը, որն արդյունավետ հարթակ է ոլորտի խաղացողների, բնապահպանական հանրության, ճյուղային ծրագրեր ֆինանսավորող բանկերի կողմից խնդիրների եւ հնարավորությունների քննարկման համար:
Ամերիաբանկի վաճառքի եւ կորպորատիվ հաճախորդների հետ կապերի կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն, իր հերթին, նշել է, որ բանկը սպասարկում է հանքարդյունաբերական ձեռնարկությունների 5 հազար աշխատակիցների աշխատավարձերի գծով: Այդ մարդիկ, նրա խոսքով, Ամերիաբանկում ունեն ընդհանուր 60 մլն դոլարի վարկեր: Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ ամեն տարի հանքարդյունաբերական ընկերությունների հաշիվների մնացորդների ծավալը հասնում է շուրջ 500 մլն դոլարի:
Խոսելով հեռանկարների մասին՝ Առաքելյանը նշել է, որ արևային կայանների կառուցման, էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման, էլեկտրամոբիլների օգտագործման ակտիվության աճի հետ մեկտեղ մետաղի պահանջարկը տարեցտարի աճելու է: "Եվ դա լայն հնարավորություններ է ստեղծում հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար։ Հաշվի առնելով գների և աճի միտում ունեցող հումքի պահանջարկի կանխատեսելիությունը՝ ձեռնարկությունները կկարողանան ավելի վստահ ուրվագծել և հետագա տարիներին իրականացնել հաջող երկարաժամկետ ծրագրեր", - ասել է փորձագետը։
Նա կարևորել է նաև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության բաղադրիչը ոլորտի ֆինանսավորման համատեքստում: Առաքելյանը նշել է, որ ինչպես բանկերը, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունները ճյուղային ընկերությունների առջեւ խիստ պայմաններ են դնում ESG (Environmental, Social, Governance) ստանդարտների պահպանման մասով՝ ֆինանսավորում ստանալու համար:
Այդ համատեքստում, վկայակոչելով Ամերիաբանկի ESG ստանդարտների վերահսկման համակարգը, որն արդյունավետ աշխատում է, փորձագետը նշել է, որ չի կարելի տարեցտարի
չնկատել ոչ միայն հումքի արդյունահանմամբ զբաղվող, այլեւ բնապահպանական եւ սոցիալական ռիսկերին առնչվող հարակից ոլորտների ձեռնարկությունների ստանդարտների բարելավումը:
Նշենք, որ Ամերիաբանկը ֆինանսա-տեխնոլոգիական առաջատար կազմակերպություն է և Հայաստանի տնտեսության առանցքային խաղացողներից մեկը: Հետևելով թվային փոխակերպման ռազմավարությանը ՝ բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է մարդկանց ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական կարիքների բավարարմանն ուղղված եզակի ապրանքներ, ծառայություններ և նորարարական հարթակներ: Լինելով ակտիվորեն զարգացող ֆինանսատեխնիկական միջավայր՝ Ամերիաբանկն առաջարկում է կյանքի որակի բարելավման համալիր լուծումներ: ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2025 թ. տվյալներով՝ Ամերիաբանկի ակտիվները հասել են 5.3 մլրդ դոլարի (շուկայում 2-րդ դիրք), որոնց կառուցվածքում վարկային ներդրումները գերազանցում են 74% - ը' կազմելով 3.9 մլրդ դոլար (1-ին դիրք): Բանկի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկավորմանը բաժին է ընկնում ավելի քան 61% կամ 2.4 մլրդ դոլար (1