
Արմինֆո. Ղազախստանում անցկացված New Silk Way գործարար համաժողովի շրջանակներում Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են գործողությունների համատեղ ծրագիր, որն ուղղված է տարանցիկ գնացքների անխափան աշխատանքի ապահովմանը և դրանց երթևեկության ժամանակի հետագա կրճատմանը: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը ՝ վկայակոչելով "Վրացական երկաթուղին"։
Ընկերության տեղեկատվության համաձայն, փաստաթուղթը պատրաստվել է՝ հաշվի առնելով կողմերի ստեղծած համատեղ աշխատանքային խմբի եզրակացությունները, որոնք հիմնված են տրանսպորտային միջանցքի ողջ երթուղու՝ Ալթինկոլից մինչև Սևծովյան նավահանգիստներ, գործընթացների ֆիզիկական զննման և վերլուծության վրա:
"Համաձայնագիրը նախատեսում է "Միջին միջանցքում " առկա սահմանափակումների վերացում ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ գործառնական և լոգիստիկ մասերում, ներառյալ մաքսային ընթացակարգերի ժամանակի կրճատումը: Փաստաթղթում սահմանված են աշխատանքների կատարման կոնկրետ ժամկետներ և պատասխանատու կառույցներ: Համատեղ գործողությունների ծրագիրը կարեւոր փուլ է "Միջին միջանցքի" զարգացման գործընթացում: Ձեռք բերված համաձայնությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմանը եւ Եվրոպայի ու Ասիայի շուկաների միջեւ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը", - ասվում է "Վրացական երկաթուղու" հաղորդագրությունում
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

