Արմինֆո. Հայաստանը պետք է ատոմային էլեկտրակայան ունենա։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում երկրում փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանների կառուցման հարցի շուրջ: Բայց այս պահի դրությամբ, բացի Ռուսաստանից, աշխարհում նման աշխատող բլոկներ չկան։ "Շատ է խոսվում կանադական, արգենտինական մշակումների մասին, սակայն, հարազատներս, նման կայաններ աշխարհում չկան։ Չինաստանում կա փորձարարական բնույթի մի փոքր կայան", - նշել է ՀՀ երկրորդ նախագահը, հավելելով, որ Հայաստանում նման կայան կառուցելու հնարավորության մասին բոլոր խոսակցությունները նպատակ ունեն թոզ փչել աչքներիս։
Քոչարյանը հիշեցրել է, որ երբ ընտրվել էր ՀՀ նախագահ, հարց էր առաջացել Հայկական ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի փակման մասին։ ՎԶԵԲ-ից վարկ էր ներգրավվել Հրազդանի ԱԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար՝ ՀԱԷԿ-ի փակման դիմաց: Սակայն ծանր և երկար բանակցությունների արդյունքում ՎԶԵԲ-ի նախագիծը դադարեցվեց, 5-րդ բլոկը կոնսերվացվեց, սակայն ՀԱԷԿ-ը չփակվեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Հայաստանը նոր էներգաբլոկի մոդելի հարցում կկողմնորոշվի 1-2 տարվա ընթացքում:
Փաշինյանի խոսքով ՝ ներկայումս քննարկումներ են ընթանում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ: "Երկխոսությունն ընթանում է հինգ գործընկերների հետ։ Ընդ որում, այդ խոսակցությունները գործնական բնույթ են կրում. մեր փորձագիտական խմբերն այցելում են կամ պետք է այցելեն տարբեր երկրներ՝ տեսնելու, ուսումնասիրելու համար։ Բայց, մյուս կողմից, մենք պետք է որոշում կայացնենք առաջիկա 5 տարիների ընթացքում և պայմանագիր կնքենք, և դա չի ունենա աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ", - ասել էր նա։ Վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը նախատեսում է նոր ԱԷԿ կառուցել փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիայի կիրառմամբ: "Մենք ցանկանում ենք դա անել՝ հաշվի առնելով մաքսիմալ լավ գինը, անվտանգ տեխնոլոգիաները և արագ փոխհատուցումը", - պարզաբանել էր Նիկոլ Փաշինյան