
Արմինֆո.2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 6 508.1 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 7.1%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն օգոստոսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10,2%-ով՝ մինչև 950,9 մլն կվտ/ժամ։
Մասնավորապես, 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀԷԿ-երն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 23,2% - ով՝ մինչև 1 699,2 մլն կվտ/ժամ, ՀԱԷԿ -ը՝ 7,8 տոկոսով՝ մինչեւ 1 710 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 19,1%-ով՝ մինչեւ 1 980,5 մլն կվտ/ժամ։
Հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0,5 մլն կվտ/ժամ՝ ծավալի տարեկան 36,6% կրճատմամբ: Իսկ արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 69,2%-ով՝ մինչև 1 117,9 մլն կվտ/ժամ։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

