Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025 15:36
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է

Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպը 2025թ. հունվար-օգոստոսին՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղել է՝ 3,8%-ից մինչեւ 2%՝ կազմելով 112 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Ստացված հասույթի ընդհանուր ծավալի 93.2%-ն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը՝ 104.3 մլրդ դրամ՝ տարեկան 2.3% աճով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.9% աճի դիմաց)։