
Արմինֆո. Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճը 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին արագացել է՝ 5,2%-ից մինչեւ 10,2%՝ ապահովելով 2.6 տրլն դրամ ծավալ (6.6 մլրդ դոլար)։ Միայն օգոստոսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 3,8%- ով՝ մինչեւ 359.1 մլրդ դրամ (937.2 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Աճի տեմպերի արագացումը պայմանավորված է տեղեկատվության և կապի գերիշխող ոլորտում ծառայությունների դինամիկայի բարելավմամբ, որը 9,5% անկումից շրջադարձ է կատարել դեպի 18,9% աճ։
