Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025 15:54

Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի  վերաֆինանսավորումից   

Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի  վերաֆինանսավորումից   

Արմինֆո.2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:  

Արդշինբանկում վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա ստանալ երկրում լավագույն տոկոսադրույքը՝ 11.5% ՀՀ դրամի դեպքում (8.5% ԱՄՆ դոլարով): Սա վարկառուներին հնարավորություն կտա թեթևացնել վարկային վճարումների ամսեկան բեռը, խնայել ժամանակ բիզնեսի ֆինանսական հոսքերը կառավարելու համար, ինչպես նաև՝ ստանալ կանխիկ գումար, որը կարող են օգտագործել իրենց հայեցողությամբ: 

Ինչպես նշեցին բանկում՝ վերաֆինանսավորումը թույլ է տալիս մի քանի փոխառություններ միավորել մեկ վարկի մեջ։ Սա փաստացի նշանակում է տարբեր բանկերից տարբեր պայմաններով վերցված բիզնես վարկերը մարել նոր վարկով՝ ավելի բարենպաստ տոկոսադրույքով և անցնել նոր մարման գրաֆիկի։  

Ակցիայի շրջանակում ՓՄՁ հաճախորդները կարող են օգտվել վերաֆինանսավորումից հետևյալ արտոնյալ պայմաններով. 

• վերաֆինանսավորվող վարկերի նվազագույն չափըն է 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, առավելագույն չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, 

• ֆիքսված տարեկան տոկոսադրույքն է ՀՀ դրամ՝ 11.5%, ԱՄՆ դոլար՝  8.5%, 

• վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով, 

• մայր գումարի արտոնյալ ժամկետն է (ըստ ցանկության) մինչև 12 ամիս, 

• cashback՝ վարկի գումարի 5%-ը, որը վճարվում է անմիջապես վարկի տրամադրման ժամանակ, 

• տրամադրման ենթակա վարկի/երի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի 100%-ը: 

Վարկի համար կարող եք դիմել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ: Ակցիայի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի կայքում կամ զանգահարելով 012 22 22 22 հեռախոսահամարով: