
Արմինֆո. Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նվազել է մինչև ընդհանուր շրջանառության 64%՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 8.3 մլրդ դոլար (մեկ տարի առաջվա 16.2 մլրդ դոլարի կամ 74% - ի դիմաց)։
Դրանցից չորսը տարեկան կտրվածքով կրճատել են ծավաները․ Ռուսաստանը՝ 51,3% - ով, Չինաստանը՝ 11%-ով, ԱՄԷ-ն՝ 69,9%-ով, Գերմանիան՝ 5,3% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը զգալի աճ էին ցույց տվել, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր: Միևնույն ժամանակ, Իրանին հաջողվել է ոչ միայն պահպանել աճը, այլև արագացնել տարեկան տեմպերը 0,9%-ից մինչև 5,3%: Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդի և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի վերացմամբ։