Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025 13:00

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։

Վերաֆինանսավորման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 5-ը։ 

Բանկն առաջարկում է արտոնյալ տոկոսադրույքներ hիփոթեքային վարկերի տեղափոխման համար՝ մինչև 3%-ով ցածր այլ բանկերից վերցված ընթացիկ տոկոսադրույքից։ Արդշինբանկում հիփոթեքային վարկավորման անվանական տոկոսադրույքը լավագույն առաջարկն է շուկայում՝ սկսած 11․7%-ից։ Հիփոթեքային վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է                            12.5% – 14.2%։ 

Ինչպես նշեցին բանկում՝ hիփոթեքային վարկերի տեղափոխումը հնարավորություն կտա վարկառուներին ոչ միայն անցնել նոր վերադարձման գրաֆիկի, այլև վարկի տրամադրման պահին ստանալ 3% cashback:  

Արդշինբանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ, որոնք ներառում են հետևյալ անվճար ծառայությունները՝ 

• Վարկային հայտի անվճար ուսումնասիրություն 

• Գրավի անվճար ձևակերպում 

• Գույքի անվճար գնահատում 

• Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի անվճար ստացում 

• Գրավի պայմանագրի անվճար նոտարական վավերացում 

 

Վարկային հայտը կարող եք ներկայացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում՝ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում։ Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի կայքում կամ զանգահարելով բանկի 24/7 հեռախոսային կենտրոն՝ 012 22 22 22 հեռախոսահամարով: