Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025 18:19
Ալինա Հովհաննիսյան

ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի (Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ) թեկնածությունը: Այդ հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

 

Նիստի ընթացքում թեկնածուի կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: Քթոյանը խոսել է դրամավարկային քաղաքականության խնդիրների, ֆինանսական և բանկային համակարգերի կայունության մասին, ներկայացրել առաջացած խնդիրների լուծման իր տեսլականը: Թեկնածուն պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին ՝ անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, դրամավարկային քաղաքականությանը:

 

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին կառաջարկի Արմեն Քթոյանի թեկնածությունը: