Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025 15:58
Ալեքսանդր Ավանեսով

Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս

Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները, արդի մարտահրավերները, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների եւ միջազգային ֆինանսական կառույցների համագործակցության հեռանկարները: Տարեկան այս համաժողովը ծառայում է որպես բացառիկ հարթակ՝ տարբեր երկրների խորհրդարանականների համար, որպեսզի վերջիններս խորացնեն իրենց ներգրավվածությունը միջազգային զարգացման գործընթացներում, կիսվեն ազգային փորձով եւ համատեղ զարգացնեն արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ գլոբալ, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում: Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային ֆինանսական կառույցների եւ խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»:

ԱԺ նախագահի տեղակալը հաջողություն է մաղթել ԱՄՀ եւ ՀԲ խորհրդարանական ցանցի նորընտիր ղեկավար մարմնին եւ շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանքի համար: