
Արմինֆո.2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65 և բարձր տարիքի անձինք: Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այդ խմբի անձանց բոլոր ապահովագրավճարներն ամբողջությամբ կհոգա պետությունը։ Ընդ որում, հաշվի կառնվեն մի շարք պայմաններ․ ՀՀ քաղաքացիության առկայությունը և ՀՀ-ում 183 օրից ավել բնակվելը: 65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն անկախ այն հանգամանքինց, թե արդյոք ունեն հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի կարգ, աշխատում են և եկամուտ ունեն, թե՝ ոչ, կա քրոնիկ հիվանդություն, թե՝ ոչ, ընդգրկված են սոցիալապես խոցելի որևէ խմբում, թե՝ ոչ: