Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025 10:39
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին

Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին

Արմինֆո. Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ 

 

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, Սևծովյան տարածաշրջանը մշտապես եղել է քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկ։ Այն կարևոր կապող օղակ է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև, որտեղ ընդլայնված փոխգործակցությունը կարող է նպաստել փոխկապակցվածությանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև փոխշահավետ գործընկերությունների ձևավորմանն՝ էապես փոխակերպելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Սրանք ոչ թե պարզապես խոսքեր են կամ հավակնոտ տեսլական, այլ այսօրվա հրամայականը։

 

Այս համատեքստում, մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս տեսլականի իրագործումը հնարավոր է միայն խաղաղության և կայունության պայմաններում։

 

Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:

 

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։

 

Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանն բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության  վերածելու գործում։

 

Հարգելի՛ գործընկերներ, Պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս: Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից՝ կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը՝ նախ ածխի և պողպատի ոլորտներում, կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։ 

 

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո: Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:

 

Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով ։

 

Հարգելի՛ գործընկերներ, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության այս նոր շրջանն առավել ամրապնդվում է Հայաստանի՝ երկրի դիմակայունությունն առավել ամրապնդելու հանձնառությամբ, և Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ  մեր հարաբերությունները  քաղաքական և տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն։

 

Բարձր մակարդակի քաղաքական և անվտանգային երկխոսությունը, անվտանգային և պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի, «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով, Ռազմավարական գործընկերության օրակարգը. բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը։

 

Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:

 

Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների  իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը։

 

Հարգելի՛ գործընկերներ, Այս ջանքերում դուք կարող եք հույս դնել Հայաստանի հետ համագործակցության վրա՝ որպես վստահելի գործընկեր», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովըԵրևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովը
Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակությունՀայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն
Քաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներիցՔաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներից
Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետՖինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն էԿոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
Էկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակըԷկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներ
Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանըTeam-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտինՀայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին
Հայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճը
Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ ՀակոբյանինՊարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
Team Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանըTeam Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը
«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտԲեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարներըՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետԴեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿԸնթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբՀովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայիՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովԵրևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենքԵրբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգումՀայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունըՀայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններինՀայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
Կառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանըԿառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը
ATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել էATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել է
Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծ
Հայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններումՀայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններում
Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին 
Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերումՀայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափովՀայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-նՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարԱյս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկՆախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիսԵրևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա էԷդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագանՆիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտըTeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունըՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետԳևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համարԳերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամիցFLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
Հայաստանում կիրականացվի պետական պարտքի Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"
Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.10.2025
RUB4.70-0.03
USD382.53-0.48
EUR444.42-1.86
GBP511.94-1.56
CAD272.22-0.73
JPY25.18-0.24
CNY53.74-0.03
CHF481.47-1.64