Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025 13:35

Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից

Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից

Արմինֆո. OPEC-ը 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ է տրամադրել Evocabank-ին Հայաստանում տեղական բիզնեսների և կանաչ նախագծերի զարգացման ու ընդլայնման համար։

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը 30 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ է տրամադրել Evocabank-ին: Որպես A դասի վարկատու` OPEC հիմնադրամը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար իր սեփական միջոցներից և ներգրավել լրացուցիչ 20 միլիոն ԱՄՆ դոլարի B դասի ֆինանսավորում «European Fund for Southeast Europe» (EFSE) and «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամներից:

 

Ֆինանսավորումը կընդլայնի Evocabank-ի՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման հնարավորությունները և կաջակցի կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանմանը՝ նպաստելով Հայաստանի մասնավոր հատվածի հզորացմանը և կայուն տնտեսական աճին:

 

OPEC հիմնադրամի նախագահ Abdulhamid Alkhalifa-ն նշեց. «Այս գործարքը ընդգծում է OPEC հիմնադրամի ձգտումը՝ միավորելու գործընկերներին և ռեսուրսները՝ ընդհանուր զարգացմանը նպաստելու համար: Ֆինանսական միջոցներ տրամադրելով բիզնեսներին և աջակցելով կլիմայական ներդրումներին՝ մենք օգնում ենք ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել աշխատատեղերի ստեղծումը և ամրապնդել Հայաստանի կայուն աճը»:   

 

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք այս սինդիկացված վարկի միջոցով ամրապնդելու մեր համագործակցությունը OPEC հիմնադրամի և նրա գործընկերների հետ: Evocabank-ի համար մեծ պատիվ էր անցյալ տարի մասնակցել Վիեննայում կազմակերպված OPEC միջազգային զարգացման հիմնադրամի ֆորումին, որից էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությունը: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ մեր քննարկումները շոշափելի արդյունքներ են տալիս Հայաստանի տնտեսության համար: Այս ֆինանսական միջոցները մեզ հնարավորություն կտան` ընդլայնելու ֆինանսների հասանելիությունը տեղական բիզնեսների համար, խթանելու նորարարությունները և օժանդակելու կայուն ապագա ստեղծելուն ուղղված կանաչ ներդրումներին: Մենք կարևորում ենք Evocabank-ի հանդեպ վստահությունը և պատրաստ ենք շարունակելու համատեղ նախագծերը հանուն կայուն զարգացման»:

«Finance in Motion»-ի տարածաշրջանային տնօրեն Oxana Binzaru-ն նշեց. «Հայաստանի տնտեսությունը մի շուկա է, որտեղ երկարաժամկետ ներդրումները կարող են նպաստել և՛ տնտեսության կանաչ վերափոխմանը, և՛ մասնավոր հատվածի աճին: «EFSE»-ի և «GGF»-ի միջոցով մենք լրացուցիչ միջոցներ ենք առաջարկում՝ օժանդակելով, մի կողմից, ՄՓՄՁ զարգացմանը և մյուս կողմից՝ կլիմայական փոփոխություններին տնտեսության ադապտացիային: OPEC հիմնադրամի հետ այս նոր համագործակցությունը մի նշանակալից քայլ է՝ տարածաշրջանում խառը ֆինանսական լուծումների կիրառման շրջանակն ու նշանակությունը ընդլայնելու ուղղությամբ` միաժամանակ նպաստելով Հայաստանում  նոր գործընկեր բանկի զարգացմանը»:

 

OPEC-ի մասին

 

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը համաշխարհային մասշտաբով միակ լիազորված զարգացման հաստատությունն է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում բացառապես անդամ երկրներից ոչ անդամ երկրներին: OPEC հիմնադրամը ստեղծվել է 1976 թվականին հստակ նպատակով՝ խթանել զարգացումը, ամրապնդել համայնքները և օգնել մարդկանց: Մինչ օրս OPEC հիմնադրամը շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել ավելի քան 125 երկրների զարգացման նախագծերի իրականացմանը, որոնց ընդհանուր նախագծային արժեքը գերազանցել է 200 միլիարդ ԱՄՆ դոլարը:

 

EFSE-ի մասին

 

«European Fund for Southeast Europe»-ը (EFSE) սոցիալական վերափոխումներին ուղղված ներդրումային հիմնադրամ է, որի նպատակն է խթանել տնտեսական զարգացումը և մարդկանց բարեկեցությունը Հարավարևելյան Եվրոպայում և Կովկասում:

 

GGF-ի մասին

 

 «Green for Growth Fund» հիմնադրամը (GGF) նպաստում է էներգախնայողությանը և վերականգնվող էներգիայի զարգացմանը Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

 

Finance in Motion-ի մասին

 

«Finance in Motion»-ը կազմակերպում, ղեկավարում և խորհրդատվություն է տրամադրում գրեթե 4 միլիարդ եվրո կապիտալ ունեցող 9 հիմնադրամի։ Նպատակն է դրական ազդեցություն ունենալ սոցիալական ոլորտի և, ընդհանուր առմամբ, ողջ մոլորակի վրա՝ տարածաշրջանային ֆինանսական միջնորդների, ուղղակի ներդրումների, խորհրդատվության և կարողությունների զարգացման միջոցով:

 

Evocabank-ի մասին

 

Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որը 35 տարվա փորձառություն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 13 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում: Evocabank-ը ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակների:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկելԿոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-իցEvocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից
Հայաստանը շուրջ 2 մլն դոլար կուղղի ՎԶԵԲ-ի կանոնադրական կապիտալի ավելացմանըՀայաստանը շուրջ 2 մլն դոլար կուղղի ՎԶԵԲ-ի կանոնադրական կապիտալի ավելացմանը
Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովՎարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններինՀայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններին
Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն էԿոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է
«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով
Երևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովըԵրևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովը
Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակությունՀայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն
Քաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներիցՔաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներից
Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետՖինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն էԿոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
Էկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակըԷկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներ
Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանըTeam-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտինՀայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին
Հայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճը
Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ ՀակոբյանինՊարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
Team Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանըTeam Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը
«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտԲեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարներըՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետԴեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿԸնթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբՀովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայիՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովԵրևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենքԵրբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգումՀայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունըՀայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններինՀայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
Կառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանըԿառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը
ATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել էATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել է
Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծ
Հայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններումՀայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններում
Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին 
Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերումՀայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափովՀայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-նՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարԱյս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկՆախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիսԵրևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա էԷդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագանՆիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտըTeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունըՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.10.2025
RUB4.700.02
USD382.540.03
EUR443.290.11
GBP510.190.99
CAD273.320.49
JPY25.04-0.15
CNY53.690.01
CHF479.19-0.81