
Արմինֆո.Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպում է երկլեզու գործարար համաժողով ՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման նպատակով: Այդ մասին ասվում է պալատի հաղորդագրության մեջ։
Դուբայի առևտրի պալատի միջազգային կապերի գծով գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին նշել է, որ դեպի Հայաստան առևտրային այս առաքելությունը կարևոր քայլ է Դուբայի գործարար համայնքի համար՝ Կովկասյան տարածաշրջանի հսկայական ներուժի բացահայտմանն ուղղված երկկողմ ռազմավարական նախաձեռնություններում:
Դուբայի առևտրի պալատը և Enterprise Armenia-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով: 2024 թվականին Հայաստանի և Դուբայի միջև ոչ նավթային առևտրի ծավալը հասել է 25,7 մլրդ դրհամի ՝ արձանագրելով 76% տարեկան աճ։ 2025 թվականի առաջին կիսամյակի ավարտին մոտ 500 հայկական ընկերություններ գրանցվել են որպես Դուբայի առևտրի պալատի ակտիվ անդամներ։
Դուբայի առևտրի պալատը՝ Dubai Chambers-ի հովանու ներքո գործող երեք պալատներից մեկը, հաջողությամբ ավարտել է իր առևտրային առաքելությունը դեպի Վրաստան և Հայաստան: Առաքելության երկրորդ փուլի ընթացքում առևտրի պալատը կազմակերպել է B2B հանդիպումների շարք Դուբայի ընկերությունների և նրանց հայաստանյան գործընկերների համար ՝ ուսումնասիրելու նոր գործընկերային հարաբերությունները և փոխադարձ առևտրի և ներդրումների ընդլայնման հնարավորությունները: Առաքելության շրջանակներում Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպել է "Գործարար հարաբերություններ Հայաստանի հետ" գործարար համաժողով: Միջոցառումն անցկացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևանում ԱՄԷ դեսպանատան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Enterprise Armenia ընկերության հետ համատեղ: