Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025 15:52
Ալինե Գրիգորյան

"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից

"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից

Արմինֆո.Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկի տարանցումը Հայաստան փորձ է կորցրած իրականությունը փոխարինելու արհեստական հնարավորությամբ. Հայաստանին առաջարկվում է այլընտրանք, որը կհանգեցնի նրա լուրջ կախվածության տարածաշրջանային կենտրոններից:

 

Ինչպես ընդգծվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված վերլուծական նյութում, որը պատրաստվել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության կողմից, Ճանապարհների բացվելը լավ է, երբ դրանցով անցնում է փոխադարձ վստահություն։

 

«Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի մատակարարմանը, հարցը միայն տնտեսական հարմարությունը չէ։ Այն դառնում է քաղաքական վերահսկողության, անվտանգային խոցելիության և ինքնիշխանության հարց։

 

Ի՞նչն է փոխվել․ նոր տարանցք՝ Կասպից միջանցքով

 

Նոր երթուղին ձևավորվում է հետևյալ շղթայով՝ Ակթաու (Ղազախստան) – Ալյաթ (Ադրբեջան) – Ադրբեջանի երկաթուղի – Վրաստան – Հայաստան։ Սա փաստացի Հայաստանի առաջին համակարգված ներմուծումն է Ադրբեջանի տարածքով, ապրանքի, որն ունի ոչ միայն տնտեսական, այլև պարենային անվտանգության նշանակություն։

 

Տնտեսական առումով այս ուղին կարող է դիտվել որպես դիվերսիֆիկացում՝ նվազեցնելով Ռուսաստանի ուղղությունից գերկախվածությունը։ Հայաստանում  հացահատիկի տարեկան պահանջարկը գնահատվում է մոտ 500–600 հազար տոննա, որից ցորենի պահանջարկը՝ շուրջ 400 հազար տոննա։ Մինչ այժմ այդ ծավալը գրեթե  ամբողջությամբ բերվում էր Ռուսաստանից՝ Վերին Լարսով կամ Սև ծովի նավահանգիստներով։

 

Ղազախական ցորենը, ըստ միջազգային շուկայի ցուցանիշների, այսօր համեմատաբար էժան է ռուսականից՝ միջինը 20–25 դոլարով մեկ տոննայի հաշվով, ինչը որոշակիորեն կարող է մեղմել ներմուծված ալյուրի և հացի գների աճը։

 

Սակայն թվերի այս տարբերությունն իրական տնտեսում կդառնա միայն այն դեպքում, եթե Կասպից ծովի հատման, Ալյաթի նավահանգստի և Ադրբեջանի երկաթուղու սակագները չդառնան «քաղաքական գործիք»։

 

Քաղաքական և անվտանգային կողմը․ երբ ճանապարհը դառնում է լծակ

 

Տնտեսական բոլոր «ակնհայտ դրականների» կողքին նոր երթուղին ստեղծում է նաև քաղաքական կախվածության նոր օղակ։ Եթե ռազմավարական ապրանքի՝ հացահատիկի, մատակարարման շղթան անցնում է հակառակորդ երկրի վերահսկող տարածքով, ապա այդ երկիրը ստանում է իրական լծակ՝ ցանկացած պահի ազդելու Հայաստանի պարենային շուկայի վրա։

 

Այս ռիսկը տեսական չէ․ Լաչինի միջանցքի փակման փորձը ցույց տվեց, թե ինչ արագությամբ կարող է տրանսպորտային սահմանափակումը վերածվել հումանիտար ճգնաժամի։ Այժմ, երբ նույն պետությունը վերահսկում է Հայաստանի հացահատիկային մատակարարման ուղիներից մեկը, այդ վտանգը դառնում է չափելի և կանխատեսելի։

Այսօր իշխանությունները դա ներկայացնում են որպես «խաղաղության միջանցք», սակայն խաղաղությունը, եթե կախված է մատակարարման թույլտվությունից, այլևս խաղաղություն չէ՝ դա քաղաքական վերահսկողության փաթեթավորված ձևն է։

 

Տնտեսական հաշվարկը՝ թվերի ու տրամաբանության սահմաններում

 

Նոր ուղու տնտեսական օգուտը, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում, լինելու է սահմանափակ։ Ղազախական հացահատիկի FOB գինը՝ միջինը 205 դոլար, իսկ ռուսականի՝ շուրջ 227 դոլար։ Այս տարբերությունը կարող է տալ մոտ 20 դոլար տնտեսում մեկ տոննայի հաշվով, սակայն Կասպից ծովի հատման և տարանցիկ վճարները, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների փորձը, կարող են «կլանել» այդ տարբերությունը։

Հետևաբար՝ տնտեսական առումով սա ոչ թե հեղափոխական, այլ լոգիստիկ համալրող ուղի է, որը կարող է ավելացնել մատակարարման ճկունությունը, բայց ոչ նվազեցնել Հայաստանի ռազմավարական կախվածությունը։

 

Ինչ ենք կորցրել այս ամենից․ Արցախի դերը Հայաստանի հացահատիկային անվտանգությունում

 

Այս նոր երթուղին փորձ է՝ փոխարինել կորցրած իրականությունն արհեստական հնարավորությամբ։ 

 

Մինչև 2020 թվականը Արցախի Հանրապետությունը ապահովում էր Հայաստանի և Արցախի միասնական հացահատիկային պահանջարկի մոտ 20–30 տոկոսը։

 

2019 թվականին Արցախում արտադրվել է շուրջ 120 հազար տոննա հացահատիկ, իսկ հացահատիկային ցանքատարածքները կազմում էին շուրջ 35 հազար հեկտար։ Սա Հայաստանի համար պարզապես գյուղատնտեսական արտադրություն չէր․ դա պարենային անվտանգության տարածքային հենասյունն էր, հողային ռեսուրս, որը թեթևացնում էր ներմուծման կախվածությունը և ձևավորում էր ինքնաբավության միջուկ։

Այսօր այդ հողերն ու հնարավորությունները կորցրած Հայաստանը ստիպված է գովերգել այն երկրի «մեծահոգությունը», որը ոչ միայն փակեց Արցախի ճանապարհները, այլև խլեց հենց այն տարածքները, որոնք կերակրում էին երկրի հացի շղթան։

 

Արցախը, իր գյուղատնտեսական պոտենցիալով, հանդիսանում էր Հայաստանի սննդի ինքնաբավության պաշտպանական վահանը։ Այդ վահանը կոտրվել է, իսկ դրա փոխարեն առաջարկվում է տարանցիկ կախվածություն նույն տարածաշրջանային կենտրոններից։

 

Եզրակացություն․ բաց ճանապարհների ետևում փակ անկախություն

 

Հացահատիկային ցանկացած նոր ուղի, որքան էլ գայթակղիչ թվա տնտեսական տեսանկյունից, պետք է դիտարկվի պետական ինքնիշխանության և անվտանգության շրջանակներում։

 

Տնտեսական տրամաբանությունը կարող է հաշվել թվերը, բայց քաղաքական բանականությունը պետք է տեսնի դրանց հետևում թաքնված ռիսկերը։ Այսօր Հայաստանի իշխանությունները ողջունում են այն, ինչ պետք է վերլուծեն։

Ճանապարհների բացվելը լավ է, երբ դրանցով անցնում է փոխադարձ վստահություն։ Բայց երբ ճանապարհը անցնում է այն տարածքով, որտեղից մեր անվտանգության հիմքերն են կործանվել, բաց ճանապարհը դառնում է ոչ թե հնարավորության, այլ կախվածության խորհրդանիշ։ Արցախը Հայաստանի պարենային անկախության իրական երաշխիքն էր։

 

Ղազախական հացահատիկը՝ ադրբեջանական տարանցմամբ, պարզապես հիշեցնում է, թե ինչ բարձր գին ենք վճարում մեր կորստի համար», - ամփոփել են նախաձեռնությունում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին: Նա նշել էր, որ առաջին նման բեռը ղազախական հացահատիկն է,  և հայտարարել, թե դա ցուցանիշ է այն բանի, որ երկրների միջև խաղաղությունն այժմ գոյություն ունի նաև գործնականում: Հայաստանի իշխանությունները ողջունել են այդ հայտարարությունը ՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համար ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.12.2025
RUB4.97-0.01
USD381.660.11
EUR444.40-0.14
GBP508.940.75
CAD275.69-0.32
JPY24.45-0.09
CNY54.030.05
CHF473.29-1.16