Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025 10:30
Մարիաննա Մկրտչյան

ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ

ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ

Արմինֆո.  "Ռուսական երկաթուղիները" տարածաշրջանի գործընկերների հետ այս պահին լուծում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների տարանցումը կազմակերպելու հարցերը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

"Ադրբեջանական կողմը մեզ հաստատել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական արտադրանքի տարանցման համար Ադրբեջանի երկաթուղիներն օգտագործելու հնարավորությունը ։ Այսինքն՝ այդ իմաստով մենք ունենք շատ հետաքրքիր տեղաշարժեր։ Այժմ "Ռուսական երկաթուղիները" տարածաշրջանի իրենց գործընկերների հետ լուծում են այն հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները ։ Միաժամանակ, համապատասխան հանձնարարականներ ենք տվել Գյուղատնտեսության նախարարության գծով՝ այդ նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար", - ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է Օվերչուկը։

 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղորդել էր, որ Բաքուն վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: Նրա խոսքով ՝ առաջին ապրանքը, որը Հայաստանին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով, կլինի ցորենը՝ Ղազախստանից ։