
Արմինֆո. Հայաստանում կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր հետվճարի համակարգ։ Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ:
"Բոլոր քաղաքացիներն անկանխիկ գործառնությունների դիմաց 2% հետվճար կստանան", - ասել է նա:
Վարչապետը նշել է, որ կենսաթոշակառուների համար հետվճարի համակարգը ևս կշարունակվի և կընդլայնվի մինչև 20%՝ անկանխիկ վճարումների գումարի ներկայիս 12% - ի փոխարեն: Համապատասխանաբար, հետվճարի առավելագույն գումարը կավելացվի 6000 դրամից մինչեւ 10 000 դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թվականին կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկային քարտերով վճարման դեպքում հետվճարի ծրագիրը երկարաձգվել էր։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հուլիսին։ Բոլոր կենսաթոշակառուներին, ովքեր ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում են իրենց քարտերով, պետությունը վերադարձրել է միջոցների 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամ։ 2024 թվականի հոկտեմբերից անկանխիկ գնումների հետվճարի չափն ավելացվել է մինչև 12%՝ մինչև 6 հազար դրամ։